կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-25 20:34
Քաղաքական

Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել "Ժառանգության" հանրահավաքը

Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել "Ժառանգության" հանրահավաքը

Երեւանի քաղաքապետարանը այսօր` փետրվարի 25-ին, ի գիտություն է ընդունել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի` մարտի 1-ին` ժամը 17.00-19.45, Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ հայտը. հայտնում է Երեւանի քաղաքապետրանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների դիմումը Ազատության հրապարակում փետրվարի 28-ին եւ մարտի 2-ին` ժամը 15.00-19.00, հավաք անցկացնելու վերաբերյալ։

 

Մարտի 1-ին հավաք անցկացնելու դիմումը քննարկման փուլում էր, քանի որ այդ օրը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու համար դիմել է նաեւ ՀՀՇ-ն։ «Ժառանգությունը» դիմել է նաեւ Ազատության հրապարակում մարտի 3-25-ը ամեն օր հավաքներ անցկացնելու դիմումով, դա դեռ քննարկման փուլում է: