կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-18 19:36
Քաղաքական

ՄԻՊ գրասենյակը թեժ գծով 129 ահազանգ է ստացել

ՄԻՊ գրասենյակը թեժ գծով 129 ահազանգ է ստացել

Նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրվանից մինչև փետրվարի 18-ը ՄԻՊ 116 թեժ գծին ընտրությունների վերաբերյալ եղել է 63 ահազանգ:

 

Մարդու իրավունքների պաշտպանի կայքից տեղեկանում ենք, որ այսօր ժամը 8.00-ից մինչև 19.00-ն 116 թեժ գիծը ստացել է 129 ահազանգ: Առանձին դեպքերում թեժ գծի մասնագետները տրամադրել են իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են դեպքի վայր: Գրանցվել է արագ արձագանքման 29 դեպք:

 

«Օմբուդսմենի աշխատակազմի 22 շարժակազմերն այսօր առավոտյան ժամը 8.00-ից շրջայցեր են կատարել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ իրականացնելով մշտադիտարկումներ տարբեր ընտրատեղամասերում»,- ասվում է հաղորդագրությունում:

 

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են նաեւ, որ առավոտյան Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի ամփոփիչ տեղեկատվություն ահազանգերի վիճակագրության վերաբերյալ, որտեղ կներկայացվեն ավելի մանրամասն տվյալներ նախագահի ընտրությունների նախընտրական փուլի, ինչպես նաև քվեարկության օրվա ընթացքում տեղ գտած խնդիրների վերաբերյալ: