|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
«ԳԱԶել»
ՀՀԿ-ի, կամ որ նույնն է, իշխանությունների ամենասիրելի փոխադրամիջոցը: Բնականաբար՝ ընտրությունների օրը:
Մաքուր օդ
ԿԸՀ ստացված ահազանգը, թե՝ ընտրատեղամասերից մեկում քվեարկության արկղը ներքևից ճեղքեր ունի, որտեղից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել, ոստիկանության հավաստմամբ, իրականությանը համապատասխանում է մասամբ` ճեղքի փոխարեն արկղի ստորին կողմում անցքեր են, որոնք հավանաբար արվել են, որ Սերժի քվեները մաքուր օդ շնչեն:
Ներելի
Ընտրության ընթացքին հետևող ՀԿ-ներից մեկի տեղեկացմամբ՝ Ապարանի ընտրատեղամասերից մեկում քվեախցիկում երկու ընտրող է եղել: ԿԸՀ-ն չի հերքում այս տեղեկությունը, սակայն պնդում է, որ, տարածաշրջանային որոշ առանձնահատկություններ նկատի ունենալով, դա միանգամայն ներելի օրինախախտում է:
Պարտապաններ
Ընտրատեղամասերից մեկում վաղ առավոտյան վեճ է ծագել երկու ընտրողների միջև. նրանք վիճարկել են մեկը մեկից վաղ ընտրելու իրավունքը: «Պարտքի» ի՛նչ խորը զգացում, մանավանդ որ` «պարտքը» փոքր չէ՝ երկու-երեք օրվա հացի փող:
Ցնդեցնող
Ընտրատեղամասերից մեկից ստացված ահազանգի համաձայն՝ ընտրողների անձնագրերում կնիքի թանաքը 12 ժամի փոխարեն դրվելուց 1 ժամ անց արդեն ցնդում է: Մեղավորը, անտարակույս, ՀՀԿ-ն է և իշխանությունը. տնաշեններն էնքան մաքուր ընտրություն են կազմակերպել, որ կնիքներն էլ են ցնդում:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։