կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-17 19:56
Հասարակություն

Փլուզվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության գրասենյակի տանիքը

Փլուզվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության գրասենյակի տանիքը
Փետրվարի 17-ին` ժամը 16.40-ին, ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերությանը պատկանող գրասենյակի տանիքը: ԱԻՆ-ի կայքի հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել Արթիկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից տեղի է ունեցել շենքի երկու մասնաշենքերի տանիքի ասբոշիֆերների նստվածք` համապատասխանաբար 25 և 35 քմ, հնարավոր է փլուզում: Անվտանգության նկատառումներից ելնելով` հրշեջ - փրկարարները սահմանազատել են տարածքը: