|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մարտին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: Նախարարը լրագրողներին հայտնել է, որ այցերի ընթացքում քննարկելու է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր. տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները:
Նրա խոսքերով` մեկ երկիրը չի կարող ապահովել տարածաշրջանային անվտանգություն, հարկավոր է կիրառել համագործակցության բոլոր ձեւաչափերը, եւ Վրաստանն այդ առումով առաջատարներից է լինելու:
Բացի այդ` Ալասանիան հայտարարել է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում այցելելու է նաեւ Թուրքիա, որտեղ, միջպետական հարաբերություններից զատ, քննարկվելու է նաեւ երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցության հարցը: