Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը լրագրողներին ասաց, որ շուրջ երեք ժամ տևած քննարկման ժամանակ պատգամավորները հասցրել են տալ բոլոր հետաքրքրող հարցերը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ասաց, որ իր տված պատասխանները կօգնեն պատգամավորիներին կազմել մոտեցում հետագա գործընթացների ու զարգացումների մասին:
Հոր՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի մասին հարցին, որը եղել է դատավոր «Մարտի 1-ի» գործով և տուժողների իրավահաջորդները մտավախություն ունեն այս առումով, թեկնածուն պատասխանեց՝ չի պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանում առկա դատական խնդիրներն ու չի պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի նոխազը:
«Անհրաժեշտ է հստակ պարզել դատարանի գործառույթը, արդյո՞ք Վճռաբեկ դատարանը գործը քննող դատարան է, թե՝ ոչ, արդյո՞ք առկա են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին: Իմ հայրն արդեն շուրջ 5 տարի է՝ թոշակի է գնացել, և ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը հետագայում ՍԴ-ում իմ գործունեության վրա»,- նշեց նա։
Ավետիսյանը նշեց, որ եթե ընտրվի ՍԴ դատավոր ու իր հոր հետ կապված որևէ վեճ հասնի Սահմանադրական դատարան, ապա «ՍԴ մասին» օրենքը հստակ հարաբերությունները կարգավորում է: Շահերի բախման դեպքում դա հանդիսանում է տվյալ գործով անհամատեղելիության հիմք և միջնորդավորված էլ չի կարող մասնակցել:
Ավետիսյանը նաև ասաց, որ այս պահին իր թեկնածության առաջադրումից հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում ու խորհուրդ տվեց սպասել իրադարձությունների զարգացմանը: Նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ 2008-ին դատախազությունում աշխատանքի անցնելուց հետո է շփվել, որը եղել է շատ կարճ ժամանակահատված՝ նշեց ՍԴ թեկնածուն: Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վահրամ Ավետիսյանը հայտնեց, որ շուրջ երեք ժամ տևած քննարկման ժամանակ պատգամավորները հասցրել են տալ բոլոր հետաքրքրող հարցերը՝ նշելով, որ իր տված պատասխանները կօգնեն պատգամավորներին կազմել մոտեցում հետագա գործընթացների ու զարգացումների մասին:
Հարցին, որ հայրը եղել է դատավոր «Մարտի 1-ի» գործով, և տուժողների իրավահաջորդները մտավախություն ունեն Ավետիսյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու հավանականության շուրջ, Ավետիսյանը նշեց, որ թեկնածուն չի պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանում առկա դատական խնդիրներն ու չի պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի նոխազը: «Անհրաժեշտ է հստակ պարզել դատարանի գործառույթը, արդյոք վճռաբեկ դատարանը գործը քննո՞ղ դատարան է, թե՞ ոչ, արդյոք առկա՞ են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին: Իմ հայրն արդեն շուրջ 5 տարի է՝ թոշակի է գնացել, և ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը հետագայում ՍԴ-ում իմ գործունեության վրա»,- նշեց թեկնածուն։ Ավետիսյանը նշեց, որ եթե ընտրվի ՍԴ դատավոր ու իր հոր հետ կապված որևէ վեճ հասնի Սահմանադրական դատարան, ապա «ՍԴ մասին» օրենքը հստակ հարաբերությունները կարգավորում է:
Շահերի բախման դեպքում դա հանդիսանում է տվյալ գործով անհամատեղելիության հիմք և միջնորդավորված էլ չի կարող մասնակցել: Ավետիսյանը նաև ասաց, որ այս պահին իր թեկնածության առաջադրումից հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում ու խորհուրդ տվեց սպասել իրադարձությունների զարգացմանը: Նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ 2008-ին դատախազությունում աշխատանքի անցնելուց հետո է շփվել, որը եղել է շատ կարճ ժամանակահատված՝ նշեց ՍԴ թեկնածուն:
Մանրամասն՝ տեսանյութում․