Փետրվարի 3-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց. տեղեկացնում է ԱԻՆ-ի կայքը:
Փակ են Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Լոռու մարզի Հարթագյուղ-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ելփին գյուղի և «Զանգեր» կոչվող հատվածները, Արագածոտնի մարզում` Ապարանի և Արագածի, Շիրակի մարզում` Զարիշատ-Շաղիկ, Գառնառիճ-Եղնաջուր, Ծաղկուտ-Զորակերտ, Բերդաշեն-Արդենիս և Ալվար միջհամայնքային ճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: