|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում հանրապետության նախագահին Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին: Զրուցակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: