|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Պակիստանի իշխանություններն առաջին անգամ խոստովանել են, որ իրենց բանտերում ապօրինաբար պահվում է մոտ 700 մարդ: Նրանց դեմ մինչ օրս որեւէ հստակ մեղադրանք կամ դատական հայց չի ներկայացվել:
BBC-ի հաղորդմամբ` երկրի գլխավոր դատախազ Իրֆան Քադիրը խոստովանել է այս մասին Բարձրագույն դատարանի լսումների ժամանակ, երբ քննարկվում էր 7 կասկածյալի գործը, ովքեր որոշ ժամանակ ապօրինաբար բանտում պահվելուց հետո 2010թ. ազատ էին արձակվել, իսկ ավելի ուշ կրկին ձերբակալվել հետախուզության գործակալների կողմից:
Քադիրը նշել է, որ այդ 700 կասկածյալները հիմնականում ձերբակալվել եւ Աֆղաստանին սահմանակից շրջաններում եւ անազատության մեջ կմնան մինչ «Թալիբան» շարժման դեմ գործողությունների ավարտը: Բարձրագույն դատարանի նախագահը, սակայն, հայտարարել է, որ բոլոր այդ դեպքերով պետք է հետաքննություններ կատարվեն, իսկ անմեղները պետք է ազատ արձակվեն: