|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում համաձայնություն է տվել Արշակունյաց պողոտայի հ. 28 շինության հարակից տարածքում մոտ 3 հազար 400 քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` սահմանելով, որ հողամասը կարող է օգտագործվել բացառապես Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտ և մշակութային կենտրոն կառուցելու նպատակով։
Այս նախաձեռնությանը հավանություն է տվել Երևանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ` նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու միջոցով գործադիրը հավանություն է տվել Գյումրիում մշակույթի վարժարան հիմնելու նախագծին։ Կրթօջախը կարող է սպասարկել ոչ միայն Շիրակի մարզի, այլև հայաբնակ Ջավախքի շնորհալի պատանիներին և աղջիկներին։