Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Թուրքական Yeni Kutahya կայքն անդրադարձել է Սողոմոն Սողոմոնյանի՝ Կոմիտասի կենսագրությանն ու նշել, որ տունը, որտեղ նա ծնվել է, դեռ կանգուն է:
«Կոմիտաս վարդապետը, իսկական անունը՝ Սողոմոն Սողոմոնյան, ծնվել է 1869 թվականին Քյութահիայում: Հայ դասական երաժշտության հիմադիրը համարվող Կոմիտասի՝ Մեջիդիյե թաղամասի Աբդուրրահման փաշա փողոցում գտնվող տունը մինչև մեր օրերը կանգուն մնացած հատուկենտ կառույցներից է»,- գրել է կայքը:
Կայքը, ներկայացնելով նաև կենսագրական փաստեր, ընթերցողներին հիշեցրել է, որ Կոմիտասը մոտ 4000 հայերեն, քրդերեն, արաբերեն և թուրքերեն ժողովրդական երգեր է հավաքել և նոտագրել, ինչի շնորհիվ էլ դրանք հասել են մեզ:
«7000 տարվա վաղեմության Քյութահիան իր գոյության ընթացքում ունեցել է բազմաթիվ արժեքներ, վառ անհատականություններ, որոնց շնորհիվ պետք է մշակութային զբոսաշրջությունը զարգացնել: Կարելի է գնել Կոմիտասի տունն ու այն թանգարանի վերածել և ամեն տարի Կոմիտասի անունով դասական երաժշտության փառատոներ, միջոցառումներ կազմակերպել»,- գրել է կայքը:
Ի դեպ, կայքը չի նշել, որ Կոմիտասը եղել է Հայոց ցեղասպանության զոհերից մեկը. տեսնելով իր ժողովրդի ողբերգությունը` խելագարվել է: