կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-20 11:26
Քաղաքական

Իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը. Սերժ Սարգսյան

Իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը. Սերժ Սարգսյան

Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

 

Խոսելով ընտրությունների ոչ մրցակցային լինելու մասին` Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ «իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը», իշխանությունների խնդիրն է մրցակցային դաշտ, մրցակցային մթնոլորտ ստեղծելը, թեեւ սա էլ միայն իշխանությունների պարտականությունների մեջ չի մտնում։

 

«Բայց մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից մեր մի հայրենակցի բերեի՞նք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ։ Դա այն է, ինչում փորձում են մեզ մեղադրել, որ իբր մենք դրանով ենք զբաղված։ Փառք Աստծո, մենք դրանով երբեք չենք զբաղվել, չենք զբաղվելու, եւ դա ընդհանրապես ոչ շնորհակալ գործ է։ Գիտեք, երբ որ ասում են, որ չկա ուժեղ մրցակից, երբ որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ։ Իսկ ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն եւ ճանապարհ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ հրապարակային խոսքի»,- նշել է Սերժ Սարգսյանը:

 

Նա նաեւ վստահեցրել է, որ որեւէ ընտրության ժամանակ որեւէ մեկին իրեն հակառակորդ չի համարել եւ որեւէ մեկին դեմ չեն աշխատել։

 

«Մենք մշտապես հանդես ենք եկել «հանուն» սկզբունքով։ Եվ մենք պայքարել ենք, մրցել ենք, որպեսզի մեր գաղափարները ավելի շատ սատարում գտնեն, քան թե մենք փորձենք ուրիշների սխալները կամ թույլ կողմերը ցուցանել։ Այս առումով ես կարծում եմ, որ այս ընտրությունները բացառություն չեն լինելու եւ չնայած որոշ հանգամանքների, այս անգամ էլ մենք հարազատ ենք մնալու մեր մոտեցմանը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։