Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անչափահասներ Ալմիդան և Սիլվան ընկերուհիներ են: Բարեկեցիկ կյանքով ապրելու տենչը նրանց ստիպել էր ներքաշվել մի խաղի մեջ, որը հետո ճակատագրական պետք է դառնար:
Այս խաղի մեջ նրանց ներքաշել է ոմն Սուրեն: Նախնական համաձայնության գալով իր սիրեցյալի` Լուսինայի հետ, Սուրենը նախ փորձել է շահել Ալմիդայի սիրտը, սիրո խոստովանություն է արել, խոստացել հետն ամուսնանալ և տանել ծնողների մոտ` ՌԴ Վոլգոգրադ քաղաք, որտեղ աղջկան սպասում էր «ընտանեկան բարեկեցիկ և անհոգ կյանք»:
Որպես այդ խոստումների հավաստիք` Ալմիդայի հարազատների և մտերիմների շրջանում իր սիրուհուն` Լուսինային, Սուրենը ներկայացրել է իբրև իր մորաքրոջ աղջիկ: Սիրեցյալները «բարեկեցիկ կյանքի» խոստումներ են տվել նաև Ալմիդայի անչափահաս ընկերուհուն` Սիլվային, ով սակայն չի համաձայնել մեկնել նրանց հետ:
Զույգն իրականում այլ մտադրություն է ունեցել` աղջիկներին սեռական շահագործման ենթարկել` ստիպելով նրանց զբաղվել մարմնավաճառությամբ և աշխատած գումարները փոխանցել իրենց: Հանցավոր դիտավորությունն իրագործելու համար Սուրենն ու Լուսինան Ալմիդային մեքենայով տեղափոխում են Ռուսաստանի Մինվոդի քաղաք, որտեղ աղջկա փախուստը կանխելու նպատակով վերցնում են նրա անձնագիրը, ապա, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ ծեծի ենթարկելով, փորձում են ներգրավել պոռնկության մեջ: Սակայն աղջիկը համառորեն հրաժարվում է:
Գումար աշխատելու մոլուցքը սիրեկաններին ստիպում է այլ միջոցներ ձեռնարկել` աղջկան ներգրավում են այլ շահագործման՝ հարկադիր աշխատանքի մեջ: Ալմիդային ստիպում են Մինվոդի քաղաքին հարակից Նագուտսայա գյուղում գբաղվել հողագործությամբ։ Որոշ ժամանակ անց Ալմիդայի ընկերուհու միջոցով հանցագործությունը բացահայտվում է:
Դատարանի վճռով Լուսինան դատապարտվել է 11 տարվա ազատազրկման և իր պատիժն է կրում համապատասխան քրեակատարողական հիմնարկում, իսկ Սուրենի մասով վճիռը դատարանը դեռևս չի հրապարակել:
Հ.Գ. Հերոսների անունները փոխված են, քանի որ մեղադրյալի դեպքում դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ տուժող աղջկա դեպքում` հասկանալի պատճառներով: