կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-11 18:10
Հասարակություն

ԳԹԿ-ում չգիտեն` ″кто такой этот потерпевший? куда он пошел?″

ԳԹԿ-ում չգիտեն` ″кто такой этот потерпевший?  куда он пошел?″

Yerkir.am-ն այսօր անդրադարձել էր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված բաց նամակին, որում, մասնավորապես, նշվում էր, թե Հայոց լեզվի եւ գրականության շտեմարանը միտված է հայ գրականության ոչնչացմանը` այնտեղ առկա հարցերի պատճառով:

 

Խնդրի հետ կապված` ՀՀ ԿԳ նախարարությունից տեղեկացրին, որ ԳԹԿ-ն անկախ կառույց է եւ մանրամասներ պետք է ստանալ հենց ԳԹԿ-ից: Քանի որ ԳԹԿ-ն հասարակության հետ կապերի վարչություն կամ մամլո պատասխանատու արդեն չունի, մեզ որոշեցին պատասխանել արտաքին կապերի վարչությունից. 

 

-Գիտեք, մենք պետք է ճշտենք, թե արդյո՞ք նամակը մուտք արվել է մեզ մոտ, եւ նոր միայն իրավասու կլինենք պատասխանել:

 

-Բայց խոսքը բաց նամակի մասին է, որը պարտադիր չէ, որ կոնկրետ ձեզ ուղարկած լինեին:

 

-Ուրեմն` զանգեք նամակների բաժին ու այնտեղից ճշտեք:

 

Մի քանի րոպե հետո կրկին զանգահարեցինք ԳԹԿ` հույսով, որ զանգին կպատասխանի մեկ ուրիշը: Այո, ուրիշը պատասխանեց: Ըստ նրա էլ` իրենք իրավունք ունեն բաց նամակներին նաեւ չպատասխանել. «Մենք հարցը ներկայացրել ենք մասնագիտական խորհրդին եւ իրենք կորոշեն` պատասխանե՞ն նամակին, թե՞ ոչ»:

 

Մեր հարցին, թե այդ դեպքում գոնե մեզ պարզաբանում կտա՞ն շտեմարանի հետ կապված հարցին, արտաքին կապերի վարչության աշխատակիցը պատասխանեց.

 

-Ոչ, մենք իրավասու չենք, ԿԳՆ զանգահարեք:

 

-Ախր, հենց ԿԳՆ-ն իրավասու չէ, դուք չե՞ք շտեմարանների կազմմամբ զբաղվում:

 

-Այո, մենք ենք, բայց հարցին պատասխանել իրավասու չենք: Եթե մասնագիտական խորհուրդը որոշի հարցին պատասխանել, մենք ձեզ տեղյակ կպահենք:

 

Հիրավի, արտաքին կապերի վարչությունը պետք է իրավասու չլինի պատասխանել լրագրողների հարցերին, սակայն, հարգելինե'րս, եթե չունեք մամուլի ծառայություն եւ որոշել եք, որ այդ վարչությունն է այսուհետ լրագրողների հետ աշխատելու, էլ ո՞ւմ դիմենք:

 

Հ. Գ. Առաջիկայում քննություններ են, եւ փաստորեն, եթե համագործակցելու ենք ԳԹԿ-ի հետ, վայն եկել, լրագրողներիս տարել է:Smile