|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Գնահատման և թեստավորման կենտրոնը ինտերնետ կապի խափանման պատճառով չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
«Ինտերնետ կապի խափանման պատճառով այս պահին ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Դրանք մինչև օրվա ավարտը հրապարակվելու են այն քննական կենտրոններում, որտեղ հանձնվել է քննությունը: Կապի հետ խնդիրների վերացման դեպքում պատասխանները հասանելի կլինեն նաև համացանցում»,-գրել է Գրիգորյանն ու հայցել դիմորդների ու նրանց ծնողների ներողամտությունը՝ իրենցից անկախ պատճառով անհարմարությունների համար:
Հայաստանում «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննություններն անցկացվել են հուլիսի 6-ին: