|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրադատարանն Իտալիային 100 հազար եվրոյով տուգանել է կալանավորներին նեղ բանտախցերում պահելու համար. հայտնում է Associated Press-ը:
Դատարանը վճռել է, որ որոշ բանտերում պայմաններն անթույլատրելի են, խախտվում են մարդու իրավունքները:
Այսպիսով՝ Ստրասբուրգի դատարանը բավարարեց 7 բանտարկյալների` 2 իտալական բանտերի դեմ ուղղված` 2009թ. հայցը: Նրանք պնդում էին, որ իրենց պահում էին 9 քմ տարածք ունեցող խցում` յուրաքանչյուր բանտախցում 3 հոգի: Բանտարկյալները նաև նշել էին, որ բանտում խնդիրներ են եղել էլեկտրականության և տաք ջրի հետ կապված: