Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի խորհուրդը և Լոզանի համալսարանը եվրոպական կալանավայրերի 2016թ. վիճակի մասին համատեղ զեկույց են հրապարակել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ այդմ՝ Եվրոպայի կալանավայրերում բանտարկյալների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 1 մլն 500 հազար։ Իսկ վերջին 10 տարվա ընթացքում՝ 2006- 2016թթ., կալանավորների թիվն ամենից շատ աճել է Թուրքիայում։
Զեկույցի համաձայն՝ 2016թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ եվրոպական երկրների բանտերում (բացի Ռուսաստանից) 859.102 կալանավոր և ազատազրկված մարդ կա։ Իսկ Ռուսաստանի բանտարկյալների հետ մեկտեղ այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 505.187։
«Deutsche Welle»-ի տեղեկության համաձայն՝ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ Եվրոպայում յուրաքանչյուր 100. 000 քաղաքացու բաժին էր ընկնում 127 բանտարկյալ։ Այդ ցուցանիշով առաջին հորիզոնականում Վրաստանն է, որտեղ 100․000 անձին բաժին է ընկնում 256 կալանավոր, Թուրքիայում՝ 244, Ադրբեջանում՝ 236։
Վիճակագրության համաձայն՝ 2016թ․ բանտարկյալների թիվն ամենից շատ աճել է Բուլղարիայում (10․8 տոկոս), Թուրքիայում (9․5 տոկոս), Չեխիայում (7․6 տոկոս), Սերբիայում (6․6 տոկոս) և Դանիայում (5․5 տոկոս)։
2006-2016թթ․ ընթացքում Թուրքիայի բանտերում գտնվող կալանավորների թիվն աճել է 161․7 տոկոսով։ Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում առաջին հորիզոնականում է։ Իսկ նույն ժամանակահատվածում ամենից քիչ աճել է Հոլանդիայի (38․9 տոկոս), Էստոնիայի (36․7 տոկոս) և Շվեդիայի (26․2 տոկոս) բանտերի ծանրաբեռնվածությունը։