կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-31 20:50
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանի ամանորյա ուղերձը

Գագիկ Ծառուկյանի ամանորյա ուղերձը

Մենք բոլորս պետք է առավել լավատեսորեն նայենք մեր վաղվա օրվան, հավատանք, որ այն առավել լուսավոր ու պայծառ է լինելու: Այդ մասին ասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ամանորյա ուղերձում:

 

«Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Մաղթում եմ բոլոր ընտանիքներին հարատեւ խաղաղություն, բազում հաջողություններ, բարօրություն ու բարեկեցություն: Մաղթում եմ, որ Նոր տարվա գալուն զուգահեռ, յուրաքանչյուր հայ ընտանիքում բացվի հույսի, հավատի եւ անսահման սիրո լույսը:

 

Թող գալիք 2013 թվականը լինի ձեր սպասումների եւ հույսերի իրականացման տարի։ Համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք կկարողանանք դիմակայել բազում դժվարությունների եւ առաջընթաց քայլեր կանենք մեր երկրի հզորացման ու զարգացման ճանապարհին։

 

Սիրելի հայրենակիցներ, մենք բոլորս պետք է առավել լավատեսորեն նայենք մեր վաղվա օրվան, հավատանք, որ այն առավել լուսավոր ու պայծառ է լինելու: Ես հավատում եմ, որ գալիք 2013 թվականը մեզ համար լինելու է նորանոր հաղթանակների, ձեռքբերումների եւ առաջընթացի տարի0:

 

Եւս մեկ անգամ շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ բարգավաճում Հայաստանի Հանրապետությանը: Աստված պահապան մեզ բոլորիս: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»,- ասվում է Գագիկ Ծառուկյանի ուղերձում: