կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-27 13:31
Աշխարհ

Զենքի դիմաց` նվեր

Զենքի դիմաց` նվեր

Լոս Անջելեսի ոստիկանությունը քաղաքացիներին փոխանակում է առաջարկում` հանձնել զենքը եւ ստանալ նվեր-քարտ. տեղեկացնում է Reuters-ը: Այդպես քաղաքապետ Անտոնիո Վիլյարագոսան որոշել է  պայքար մղել քրեական տարրերի դեմ եւ բացառել Նյութաունի դպրոցում տեղի ունեցածի նման ողբերգությունները:

 

Ոստիկանության սպաները դեկտմբերի 26-ին 200 դոլարի նվեր-քարտեր են բաժանել ինքնաձիգների համար, 100 դոլարի` ատրճանակների եւ հրացանների համար: Զենք հանձնողները հնարավորություն են ունեցել չհայտնելու իրենց անունները:

 

The Los Angeles Times-ի տվյալներով` ակցիային մասնակցել են հազարավոր քաղաքացիներ: Ի դեպ, նման ակցիաներ Լոս Անջելեսում անցկացվում են 2009 թվականից: Նրա օրինակին են հետեւում արդեն այլ քաղաքներ, այդ թվում`  Դետրոյտը եւ Բոստոնը: