|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀՇ համագումարին հրավիրվածներից ներկա չէին ԲՀԿ ներկայացուցիչները. գրում է «Ժողովուրդը»:
Ինչպես պնդում են թերթի լավատեղյակ աղբյուրները, նախապես որոշված է եղել, որ համագումարին պետք է գար ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
Սակայն ԲՀԿ-ում որոշում են կայացրել քանի որ իրենք չեն մասնակցում նախագահի ընտրություններին, չեն սատարում որևէ մեկին, ուստի ճիշտ կլինի ներկայացուցիչ չուղարկեն ոչ մի կուսակցության նախընտրական համագումարին:
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե իրենք կարևորում են քաղաքական ուժերի օրակարգը, նրանց նախաձեռնությունները, այլ ոչ թե նրանց միջոցառումներին պարզապես գնալ մասնակցելը: