կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-24 10:10
Առանց Կատեգորիա

Արքմենիկ Նիկողոսյան. "Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ"

Արքմենիկ Նիկողոսյան. "Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ"

                                                                   * * *

Մա­նուկ Ա­բե­ղյա­նը «­Հայոց հին գրա­կա­նու­թյան պատ­մու­թյուն» աշ­խա­տու­թյու­նում այն հա­րցն է բա­րձ­րաց­նում, որ «­Հայ պատ­մա­գրու­թյան ու­սում­նա­սի­րու­թյու­նը պա­հա­նջ­վում է նաև գրա­կան տե­սա­կե­տով», և հս­տա­կո­րեն տար­բե­րա­կում-սահ­մա­նում է գրա­կա­նի սահ­ման­նե­րն ու տե­սակ­նե­րը. «Ն­րա (հայ պատ­մա­գրու­թյան­–Ա.Ն.) մեջ կան իս­կա­կան գրա­կան եր­կեր, ո­րո­նք հո­րին­ված են գե­ղե­ցիկ ձևով, հա­րուստ են գե­ղար­վես­տա­կան տար­րե­րով, պատ­կե­րա­վոր ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով: Կան այն­պի­սի­նե­րը, որոնց մեջ խա­ռն են գրա­կան և ոչ-­գրա­կան տար­րե­րը, բայց կան ամ­բո­ղջ հատ­ված­ներ, ո­րո­նք գրա­կան ար­ժեք ու­նեն: Այդ­պես են մա­նա­վա­նդ այն կտոր­նե­րը, ո­րո­նք ծա­գում են կամ ազդ­ված են ժո­ղո­վր­դա­կան վի­պա­կան բա­նա­հյու­սու­թյու­նից, կամ լի են հե­ղի­նա­կի քնա­րա­կան զե­ղում­նե­րով, կամ ո­րո­նց հե­ղի­նակ­նե­րը ձգ­տում են գե­ղե­ցիկ հո­րի­նել, ճար­տա­սա­նա­կան ձևե­րով ու բա­նաս­տեղ­ծա­կան պատ­կեր­նե­րով»:

 

Ա­բե­ղյա­նի բա­րձ­րաց­րած այդ խն­դի­րն ի­րա­կա­նաց­վել է մա­սամբ, ա­ռա­վել հա­ճախ` 5-րդ դա­րի հա­տույ­թում, եր­բե­մն` շատ թռու­ցիկ կեր­պով, հիմ­նա­կա­նում այլ ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հա­մա­տե­քս­տում` մաս­նա­վոր խն­դրա­ռու­թյուն­նե­րով:

 

Սույն աշ­խա­տու­թյունն ա­ռա­ջին փո­րձն է ոչ մի­այն Ա­ռա­քել Դավ­րի­ժե­ցու «­Գի­րք պատ­մու­թե­ա­նց» աշ­խա­տու­թյունն իբրև գրա­կան երկ քն­նե­լու, այլև ընդ­հան­րա­պես ա­ռան­ձին պատ­մա­գրա­կան եր­կին նմա­նա­տիպ մո­տեց­ման ա­ռու­մով: Մեր հա­մոզ­մա­մբ` գո­նե հայ պատ­մա­գրու­թյան հա­տույ­թում միջ­նա­դա­րյան հայ գրա­կա­նու­թյան քն­նա­բա­նու­թյան բա­նա­սի­րա­կան շր­ջա­նն ա­վա­րտ­վել կամ գրե­թե ա­վա­րտ­վել է, և ժա­մա­նա­կն է լր­ջո­րեն զբաղ­վել այդ եր­կե­րի գրա­կա­նա­գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյա­մբ ու գնա­հատ­մա­մբ, ո­րը նոր վեր­լու­ծում­նե­րի մեկ­նա­կե­տեր է պա­րու­նա­կում: Այդ ա­ռու­մով, այս աշ­խա­տու­թյան մեջ փոր­ձել ենք ա­ռա­վե­լա­պես գնալ գրա­կա­նա­գի­տա­կան վեր­լու­ծու­թյան, քան բա­նա­սի­րա­կան պրպ­տում­նե­րի ճա­նա­պար­հով: Ա­ռաջ­նա­հե­րթ նշա­նա­կու­թյու­նը տր­վել է առ­կա տեքս­­տին, իսկ բա­նա­սի­րա­կան բնույ­թի քն­նու­թյուն­նե­րն ու զու­գա­դրում­նե­րն ար­վել են խի­ստ ան­հրա­ժեշ­տու­թյան դեպ­քում մի­այն: Վեր­լու­ծու­թյան հա­մար կի­րառ­վել են թե՛ ա­վան­դա­կան, թե՛ ար­դի գրա­կա­նա­գի­տա­կան մե­թոդ­ներ` սկ­սած պատ­մա-հա­մե­մա­տա­կա­նից մի­նչև տե­քս­տա­­բա­նա­կան ու կա­ռուց­ված­քային:­

 

Աշ­խա­տու­թյան կա­ռուց­վա­ծքն ինք­նին բա­ցա­պար­զում է բուն խն­դրա­դրու­թյու­նը և պայ­մա­նա­վոր­ված է Ա­ռա­քել Դավ­րի­ժե­ցու
«­Գի­րք պատ­մու­թե­ա­նց» աշ­խա­տու­թյունն իբրև գրա­կան երկ կազ­մա­բա­նող հատ­կա­կա­նու­թյուն­նե­րով: Ել­նե­լով այն հան­գա­ման­քից, որ գրա­կան եր­կը կազ­մա­բան­վում է նախ­ևա­ռաջ ժան­րային հա­մա­կար­գով, գրա­կան տար­բեր ժան­րե­րի հա­մա­դրա­կան կի­րա­ռու­թյա­մբ, գրա­կան եր­կե­րին բնո­րոշ կա­ռուց­ված­քային օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րով և, բնա­կա­նա­բար, գե­ղար­վես­տա­կան ար­ժե­քով, աշ­խա­տու­թյան ե­րեք հիմ­նա­կան գլուխ­նե­րում նյու­թի ըն­ձե­ռած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում քն­նա­բան­վում են` Դավ­րի­ժե­ցու Պատ­մու­թյան ժան­րային նկա­րա­գի­րը, կա­ռուց­ված­քը և գե­ղար­վես­տա­կան ար­ժե­քը: Նկա­տի առ­նե­լով այն պա­րա­գան, որ պատ­մա­գրա­կան եր­կը հա­մա­դրա­կան է ոչ մի­այն իր ընդ­հան­րա­կա­նու­թյան մեջ, այլև մաս­նա­վո­րու­թյուն­նե­րի պա­րա­գային, ո­րոշ հար­ցա­դրում­ներ դի­տա­րկ­վել նաև ա­ռան­ձին ամ­բող­ջու­թյան մեջ, ուս­տի` ա­ռա­նձ­նաց­ված գլուխ­նե­րը հա­րկ ե­ղավ բա­ժա­նել նաև ենթագ­լուխ­նե­րի:

 

Արքմենիկ Նիկողոսյանի «Առաքել Դավրիժեցու պատմությունն իբրեւ գրական երկ» գիրքն արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալայանի անվան գրականագիտության մրցանակինԱնտարես», 2012թ./: