|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`
✅Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
✅Թարգմանիչներ
✅Տվյալների բազա լրացնողներ
✅Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:
Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:
Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098 86 05 89, 077 37 11 15 և նշել Ձեր անունը, ազգանունը և այլ մանրամասներ»: