Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը, ինչպես նաև բժշկական և անձնական գաղտնիք ունենալու մարդու իրավունքը:
Այս ընթացքում մի քանի անձ ներկայացել է ընտանիքի ծանոթ-բարեկամ և տարբեր սցենարներ փոխանցել` այդ թվում քրոջ վատառողջ լինելու մասին, ինչը պարզվեց, որ ևս իրականությանը չի համապատասխանում։
Առհասարակ, թեմայի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու, մանավանդ, որ ընտանիքը նույնպես կիսում է այս տեսակետը»։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին 50 տարեկանում մահացել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Նա մահացել է թոքաբորբից: Որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ նա կորոնավիրուսից է մահացել: