կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-22 16:23
Քաղաքական

ՕԵԿ-ի տեսակը ''տակից խաղեր'' չի տալիս

ՕԵԿ-ի տեսակը ''տակից խաղեր'' չի տալիս

«Ժողովուրդը միշտ քվեարկել է ՕԵԿ օգտին` մեր տեսակի համար, մեր համոզմունքների համար, մեր պայքարի համար, մեր կարծիքով` մեր շիտակության համար»,- այսօր ՕԵԿ 11-րդ համագումարի ժամանակ ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

 

Նրա կարծիքով` այն կանոնական շահարկումները, այն ցեխը, որ շպրտեցին ՕԵԿ-ի վրա վերջին 5 տարիների ընթացքում, նույնպես հաջողությամբ չավարտվեց, քանի որ ընդամենը մի քանի ամիս առաջ ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, եւ ՕԵԿ-ը, նրա խոսքերով` «նորից կարողացավ արժանանալ ժողովրդի վստահության քվեին»:

 

Նա հիշեցրեց, որ դեռևս 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ինքը հայտարարել է, որ ՕԵԿ-ն առաջիկա 10 տարիներին հաստատ լինելու է Սերժ Սարգսյանի հետ եւ նրա կողքին, այդ դիրքորոշումը հստակ է եւ անսասան, եւ ՕԵԿ-ն իր խոսքի տերն է:

 

«Մենք չենք փոխվել, մենք չենք ընկրկել, մենք չենք խուսափել եւ այսօր էլ չենք խուսափում պատասխանատվությունից: Մենք մեր լավի տերն ենք եւ թերությունների բեռն ենք շալակած տանում: Ասել ենք, որ սատարում ենք, ուրեմն՝ սատարում ենք մեկ մարդու պես` դնելով մեր ողջ էներգիան եւ լավագույն ջանքերը»,- շեշտեց Արթուր Բաղդասարյանը:

 

Նրա խոսքով` ՕԵԿ-ում չար ու հիշաչար չեն, բանսարկություններ չեն իրականացնում, հոդվածներ չեն պատվիրում ու մամուլում տպագրում, «տակից խաղեր» չեն տալիս: Արթուր Բաղդասարյանը մեկ անգամ եւս հպարտությամբ հիշեց եւ շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին, որ ամիսներ առաջ ՕԵԿ-ի մասին հայտարարել էր, թե ՕԵԿ-ը բարոյական եւ վստահելի քաղաքական ուժ է: