Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրդողանի աշխատակազմը չի շտապում հաստատել սեպտեմբերի 4-ին ՌԴ նախատեսված այցը։
«Սեպտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան դեռ վերջնականապես հաստատված չէ»,- РИА-ին ասել են Էրդողանի աշխատակազից։
Նշենք, որ թուրքական աղբյուրները այսօր հայտնել էին, որ ՌԴ-ում Պուտին-Էրդողան հանդիպումը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերի 4-ին, մինչդեռ Էրդողանի աշխատակազմից ՌԻԱ Նովոստիին պարզաբանել են.
«Սպասվում է պարոն նախագահի (Թայիփ Էրդողանի) այցը Ռուսաստան, սակայն մենք մամուլին չենք հայտնել ժամկետը: Մենք այս մասին որևէ մեկնաբանություն չենք արել, չգիտենք էլ, թե լրատվամիջոցները որտեղից են այս տեղեկատվությունը վերցրել: Նախատեսված ժամկետներից մեկը հենց սեպտեմբերի 4-ն է, սակայն քանի որ այդ ամսաթիվը վերջնականապես չի հաստատվել, մենք դրա մասին չենք հայտարարել: Այդ ամսաթիվը կարող է լինել և չի կարող լինել»։
Նկատենք, որ ամառվա սկզբին խոսվում էր Պուտինի Թուրքիա հնարավոր այցի մասին. հանդիպման տարբեր ժամկետներ էին նշվում, սակայն դրանք այդպես էլ տեղի չունեցան, դրան զուգահեռ պարզվեց, որ Պուտինը Թուրքիա չի մեկնի, փոխարենը Էրդողանը կայցելի ՌԴ՝ հանդիպելու Պուտինի հետ։ Քննարկման հիմնական թեման հացահատիկային գործարքի վերականգնումն է։
Այս հանդիպումը տարածաշրջանային ու գլոբալ զարգացումների տեսանկյունից կարևոր նշանակություն ունի, սակայն Թուրքիայի ու ՌԴ-ի միջև, վերջին շրջանում, կարծես, այնքան էլ հարթ չեն հարաբերություններն ու այս հանդիպման հարցում համաձայնություններ ձեռք բերելը երկարաձգվում է արդեն մի քանի ամիս։