Փոխարժեքներ
22 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Մարզահեմերգային համալիրում ավարտվել է ՕԵԿ հերթական համագումարը: Մարզահամերգային համալիրից Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ համագումարում արդեն պաշտոնապես հայտարարվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համագումարին հրավիրված է եղել միայն ՀՀԿ-ն: Համագումարին ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ ի տարբերություն անցած համագումարի, ՕԵԿ-ն այս անգամ համագումարի ավարտին քոչարի չպարեց:
լրացված. ՕԵԿ 11-րդ համագումարի օրակարգում ընդգրկված էին 3 հարցեր` առաջինը` 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին ՕԵԿ դիրքորոշմ անմասին, երկրորդը` ՕԵԿ կուսակցության վարչության կազմը հաստատելու մասին եւց երրորդ` ՕԵԿ 11-րդ համագումարի հայտարարության ընդունում: Համագումարին հրավիրված են եղել 2247 պատվիրակներ, որոնցից ներկա են գտնվել 2243 ՕԵԿ-ական` Երեւանից ու ամբողջ Հայաստանից: