Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Քիչ առաջ մեկնարկած ՀՀՇ համագումարին ողջունեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Նա իր խոսքում ընդգծեց, որ սա հերթական համագումար չէ, սա ոչ միայն ՀՀՇ-ի համագումարն է, այլ բոլորինը, քանի որ այստեղ ներկայացված են Կոնգրեսի բազմաթիվ անդամներ: Սարգսյանն ընդգծեց, որ բոլորի ակնկալիքը մեկն է՝ իմանալ, թե ինչ ձեւաչափով է ՀԱԿ-ը մասնակցելու գալիք նախագահական ընտրություններին:
Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ անցած նախագահական ընտրությունների ժամանակ միայն մի մարդու հաջողվեց իր շուրջ համախմբել քաղաքական, գաղափարական տարբեր ուղղածություն ունեցող կուսակցությունների: Դա հնարավոր եղավ իրականացնել Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Տեր-Պետրոսյանը անունը հնչեցնելուց հետո բոլորը կրկին վեր կացան եւ մի քանի րոպե շարունակ կրկին վանկարկեցին «Լեւոն», ներկաներից մեկն էլ բղավեց` «Լեւոն-իմաստուն»:
Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ թեեւ անցած ընտրություններում չհաղթեցին, իշխանությունը բռնազավթվեց, բայց խնդիրները մնում են նույնը: ՍԴՀԿ նախագահը հայտարարեց, որ իրավունք չունեն ժողովրդին հիասթափեցնելու: Ներկայացնելով ՍԴՀԿ-ի դիրքորոշումը` նա հայտարարեց, որ ՀԱԿ-ն ունի նախագահի շատ արժանավոր թեկնածուներ, բայց պետք է փաստել, որ կա մի մարդ, որն ունակ է բոլորին համախմբելու եւ առաջնորդելու: «Այդ մարդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»,- հայտարարեց Սարգսյանը, որից հետո կրկին մի քանի րոպե շարունակ ներկաները վանկարկում էին «Լեւոն»:
Ի դեպ, համագումարում արդեն շշուկներ կան, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է: