Փոխարժեքներ
25 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Երեկ «Ժամանակը» ԲՀԿ մամլո խոսնակ Տիզրան Ուրիխանյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է զբաղվում Գագիկ Ծաոուկյանը և ինչո՞ւ չի գալիս խորհրդարան: «Այն ամենով, ինչով զբաղվել է միշտ` համակարգելով մեր քաղաքական ուժի քաղխորհրդի և պառլամենտական խմբակցության գործունեությունը, ինչպես նաև հասարակական-քաղաքական և իր պաշտոններից բխող մնացած այլ ուղղություններով գործունեությունը»,- պատասխանել է Ուրիխանյանը:
Թերթի դիտարկմանը, թե նա նաև պատգամավոր է, խմբակցության ղեկավար և պարտավոր է ընտրողների ու պետության առաջ կատարել պարտականությունները ու մասնակցել նիստերին, Ուրիխանյանը հայտարարել է. «Կարծում եմ` ձեր հարցը մի քիչ մեծամիտ է և անտեղի, որովհետև եթե այս երկրում ընտրողների, քաղաքացիների առջև, սեփական, նաև բարոյական համոզմունքից բխող չափազանց մեծ ծավալի պարտականություններ կատարող մարդ կա, ուրեմն դա պարոն Ծառուկյանն է»: