|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Էս ի՞նչ կաթ եք կերել դուք, ի՞նչ, ո՞ւմ գրած ճշտով եք առաջնորդվում; Ձեր առջև, ախր, նախևառաջ մարդ է կանգնած, ով ձեզ մարդու տեղ դրած՝ մոտեցել է երկու բան հարցնելու: Ինչո՞ւ եք ձեզ գազանի պես պահում: Դուք խորհրդարանում եք, այլ ոչ թե արգելոցում: Դուք ԱԺ պատգամավոր եք, ոչ թե խոզերի ագարակի առանձնյակ, հասկանո՞ւմ եք:
Դուք ձեր գոյությամբ երկիր եք խայտառակում, դրոշ ու գերբ: Հոգով վաշխառու եք, անլեզու, անմիտ: Ավելորդ եք դուք: Տանելու տերն եք միայն, ամեն ինչ հարամելու, մունդռելու, հափռելու: Քծնող եք դուք, կոշիկ լպստող, ուժին պրիզնատ եկող անողնաշարավոր եք դուք: Վախկոտ եք: Հրամայեն՝ վարտիքով կքայլեք բարձր դռների առաջ:
Դուք չկաք այս հասարակության համար, մեռած, դատարկ տեղ եք ընդամենը: Էս ի՞նչ կաթ եք կերել դուք: Թողեք գոնե ձեզնից մարդ դարձնեն, մեղք եք, ախր:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ