կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-15 11:45
Մշակույթ

Օպերային թատրոնի 81-րդ թատերաշրջանը նվիրվում է Գոհար Գասպարյանի հոբելյանին

Օպերային թատրոնի 81-րդ թատերաշրջանը նվիրվում է Գոհար Գասպարյանի հոբելյանին

Օպերային թատրոնի 81-րդ թատերաշրջանը նվիրվում է Գոհար Գասպարյանի հոբելյանին: Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացմանը կնախորդի մեծանուն օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի 90-ամյակին նվիրված լուսանկարների ցուցադրությունը, թատրոնի նախասրահում կներկայացվեն նաև արտիստուհու բեմական զգեստները:

 

Այսօրվանից սկսած` երեք ամիս շարունակ, օպերային թատրոնում կներկայացվի «Կրկին ու դարձյալ Գոհար Գասպարյանի հետ» խորագրով ճանաչողական հանդիպումների շարքը: Երգչուհու երկարամյա բարեկամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը կներկայացնի արտիստուհու կյանքն ու գործունեությունը, կցուցադրվեն ֆիլմեր, կկազմակերպվեն համերգային ցերեկույթներ:

 

Հոբելյանական հանդիսությունները կշարունակվեն մինչև տարեվերջ: Դասական երաժշտության ասպարեզում հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, ինչպես նաև Գ. Գասպարյանի հիշատակը վառ պահելու համար կանցկացվի մեծանուն երգչուհու անվան վոկալիստների հանրապետական մրցույթ: Դափնեկիրների գալա-համերգը տեղի կունենա Գ. Գասպարյանի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին, օպերային թատրոնում: