կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-16 11:00
Հասարակություն

Մրցանակ՝ Կեն Խաչիկյանին

Մրցանակ՝ Կեն Խաչիկյանին

ԱՄՆ արեւմտյան շրջանի ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հայտարարել է, որ Հայ Դատի ամենամյա խնջույքի ժամանակ Կեն Խաչիկյանին պարգեւատրելու է 2011 թվականի կյանքի տեւողության նվաճման մրցանակով:

Խաչիկյանը տասնամյակներ շարունակ աշխատել է որպես քարոզարշավի ռազմավար, քաղաքական ելույթներ գրող եւ իրավաբան: Ռոնալդ Ռեգանը առաջին ԱՄՆ նախագահն էր, ով բնութագրեց Հայոց Ցեղասպանությունը այնպես ինչպես եղել է, եւ Խաչիկյանը նրա ելույթի հեղինակն էր:

Խաչիկյանը 9 նախագահների քարոզարշավների խորհրդատուն է եղել:

1970 թվականին, իրավաբանական ինստիտուտը ավարտելուց հետո նա անմիջապես աշխատանքի անցավ Սիտակ տանը, որը ղեկավարում էր Նիքսոնը:

ԱՄՆ արեւմտյան շրջանի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Էնդրյու Կզիրյանը մրցանակի մասին ասել է, «Այս մրցանակով մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Կեն Խաչիկյանին իր՝ 40 տարի Հայ Դատին եւ ամերիկյան քաղաքականությանը նվիրումի համար: Խաչիկյանը հաստատել է, որ գրիչը ավելի զորավոր է, քան սուրը, Հայոց Ցեղասպանության փաստը համաշխարհային իրազեկմանը բերոլով», ասել է Կիզիրյանը: