|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակվեց Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Դավիթ Գալստյանի, Արման Դալաքյանի, Արթուր Մանուկյանի, Սամվել Դավթյանի գործով դատական հերթական նիստը: Ամբաստանյալները մեղադրվում են մի շարք պաշտոնական անձանց բնակարաններում ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Ամբաստանյալ Քյարամ Ամոյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի Ամոյանը ենթարկվի դատհոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննության` հայտարարելով, որ իր պաշտպանյալն ունի ներքին տագնապ եւ վախի զգացողություն. տարբեր բուժհիմնարկներից տրված փաստաթղթերի հիման վրա եզրակացրել են ուղեղի ոչ բավարար աշխատանքի մասին: Պաշտպանը գտնում է, որ փորձաքննության ընթացքում պետք է պարզել՝ արդյո՞ք ուղեղի աշխատանքի խանգարումն ազդել է Քյարամ Ամոյանի հոգեկանի վրա, արդյո՞ք նա ճիշտ է ներկայացնում իրավիճակը, թե՞ ներկայացնում է այնպես, ինչպես դիմացիններին է անհրաժեշտ և, ի վերջո, նա հոգեկան հիվա՞նդ է, թե՞ ոչ:
Դատարանը հետաձգեց այդ միջնորդությունը՝ գտնելով, որ բուժզննման փաստաթուղթը ձեռք բերելուց հետո հնարավոր է անդրադառնալ միջնորդությանը: Պաշտպանական կողմը ակնարկել էր նաեւ, որ իրավասու կարող է լինել առողջապահության նախարարության միջգերատեսչական մարմինը: Միջնորդությունից հետո ցուցմունքներ տվեցին տուժողները:
Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր ամբաստանյալ Արման Դալլաքյանի վիրահատության պատճառով: