|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին դռնփակ դատական նիստեր են ընթանում, որտեղ ամբաստանյալն ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանն է: Վերջինս մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնյաների եւ խոշոր գործարարների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները տարբեր անձանց վաճառելու մեջ: Ըստ լուրերի՝ նա էլ է հանցավոր խմբի անդամ, որը կապ չունի վերջերս վնասազերծված բանդայի հետ:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ՝ փակ դատաքննության ընթացքում դատարան են հրավիրվել ԱԱԾ 6 աշխատակիցներ: Լուրը պաշտոնապես հաստատելու նպատակով զանգահարեցինք ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանին, սակայն վերջինս առաջարկեց կա'մ դիմել դատարան, կա'մ ՀՔԾ, քանի որ ինքը չի կարող պատասխանել հարցերին: