Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ակնհայտորեն հոգեկան հիվանդության պատճառով է սպանությունը, քանի որ նման դեպքերը բնորոշ չեն ո'չ մեզ, ո'չ էլ մեկ այլ հասարակության»,- Արարատի մարզի բնակչուհի Ռոզա Ալոյանի կողմից երկու մանկահասակ որդիներին խեղդամահ անելու դեպքի մասին իր կարծիքը հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Ըստ նրա` ֆանատիկ աղանդի հետեւորդ լինելը եւս կարող է պատճառներից մեկը լինել, բայց այս դեպքում սոցիալական ծանր վիճակը կամ հասարակությունը մեղավոր չէ:
Իսկ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կարծում է, որ կինն ունեցել է իր ներքին խնդիրները, որոնք կյանքի ընթացքում ավելի են սրվել: «Մենք բոլորս մանկությունից ենք գալիս, և մեր բոլոր ֆոբիաները, հաջողություններն ու անհաջողությունները մանկությունից են գալիս»,- նշեց նա:
Դրամատուրգի համոզմամբ՝ նման տարօրինակ դեպքերի համար մեղավոր է նաեւ հասարակությունը, քանի որ մեր հասարակությունն ամեն ինչ է, բացի մարդկային լինելուց:
«Այսպիսի խոսք կա, չէ՞, ամեն մարդ ունի իր կմախքը պահարանում, այսինքն՝ ամեն մարդ ունի իր պրոբլեմները»,- ասաց նա:
լուսանկարը` Ա. Եղիազարյանի