|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վրացի ոստիկանները թուրք գործարարների ավտոմեքենաների, բեռների մեջ թմրանյութ են գցում, ապա մեծ գումարներ շորթում` նրանց ազատ արձակելու համար. այսպիսի մեղադրական է ներկայացրել թուրքական Vatan թերթը:
Ըստ հրապարակման` վերջին երկու տարիներին Վրաստանում տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են մոտ 100 թուրք գործարարներ, որոնցից 33-ն ազատ են արձակվել, երբ գործին միջամտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ներկայումս վրացական բանտերում 62 թուրք կա, նրանց մեծ մասն անմեղ է»,- գրում է թերթը, նաեւ հիշեցնում մի թուրք գործարարի պատմություն, որը 100 մլն դոլարի ներդրում է կատարել Վրաստանում` 3 բանտի շինարարության գործում, իսկ ներկայումս դրանցից մեկում բանտարկված է: