|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ախալքալաքում բնակություն հաստատող թուրքերի թիվն աստիճանաբար ավելանում է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը եւ հավելեց, որ թուրքերն Ախալքալաքում բնակարաններ են գնում, թուրքական ընկերությունները ՀԷԿ-եր են կառուցում: Ընդ որում` նրանք ավելի բարձր են վարձատրվում, քան հայերն ու վրացիները:
Թաթոյանը թեեւ ընդունում է, որ Վրաստանը ստիպված է հանդուրժել թուքերին` ռուսներին դիմագրավելու համար, բայց մյուս կողմից էլ` նշում է, որ որքան դա վրացական իշխանությունների համար ձեռնտու տարբերակ է, այնքան էլ` վնասակար: Այս համատեքստում Թաթոյանը նշում, որ, որպես հակակշիռ, Վրաստանի իշխանությունները կարող են օգտագործել ջավախահայության գործոնը, ինչը սակայն չի արվում: