կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-07 21:06
Աշխարհ

Ռուսաստանը շահի համար է օգնում

Ռուսաստանը շահի համար է օգնում

Ռուսաստանը Եվրամիությանը ֆինանսական օգնություն տրամադրելու դիմաց ցանկանում է բարելավել իր դիրքը Արժույթի միջազգային հիմնադրամում. հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

 

«Բնական է, որ դա մենք չենք կապելու էներգետիկայի կամ ԱՄՀ-ի մեկ այլ ոլորտի աշխատանքների հետ: Մենք նախատեսում ենք, որ եթե այն երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը, սկսեն ակտիվորեն մասնակցել իրավիճակի կայունացման համաշխարհային ջանքերին, ապա դա կազդի մեր` ԱՄՀ-ում ունեցած կարգավիճակի վրա»,- ասել է Պուտինը: