|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում այս տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1350 անգամ:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 250 անգամ:
Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում:
Իսկ Հայաստանի սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: