Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում 43 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը:
Ադրբեջանական հենակետերից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից` այդ թվում Իստիգլալ, ՊԿ և ՍՎԴ զինատեսակներից 23 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Այգեպար, Բարեկամավան, Արարատի մարզի Երասխավան, Պարույր Սևակ, Զանգակատուն, Վայոց Ձորի մարզի Արենի, Չիվա, Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից 20 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների մարտական դիրքերը:
Հայկական զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: