|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մելիքյանը մանդատը վայր է դրել: Նա թեեւ պատճառաբանում էր, որ մանդատը վայր դնելը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հետ, բայց, մեր հավաստի աղբյուրների հավաստիացմամբ, նրան դրդել են այդ քայլին «Քոչարյանի մարդը» լինելու պատճառով:
ԿԸՀ այսօրվա նիստում որոշվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նոր պատգամավորի անունը` Մուշեղ Պետոյանը:
Նշենք, որ ցուցակով նրա անունը հաջորդը չէր, Արմեն Մելիքյանին հաջորդում էր Իրինա Գրիգորյանը: Սակայն Իրինա Գրիգորյանը եւ նրան հաջորդող Համբարձում Մաթեւոսյանը ինքնաբացարկ են հայտնել:
Այսօր 20:00-ին տեղի է ունենալու ԲՀԿ քաղաքական խորհրդի հավաք: Թե ո՞րն է հավաքի բուն նպատակը, մեզ դեռեւս հայտնի չէ: