Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ին արտահերթ նիստ էր հրավիրել՝ ԱԺ պատգամավորներին մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունների կազմման օրակարգով։ Զեկուցող ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց ինքնաբացարկների դիմումները։ Մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։ Բոլոր դիմումները վավերացված են եղել նոտարական կարգով, հետևաբար կարիք չի եղել որևէ մեկի մասնակցությունը նիստին։
Եւ այսպես «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանի, Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Ելենա Կիրակոսյանի լիազորությունները ԱԺ նախագահի կարգադրությամբ դադարեցին, և նրանց մանդատները ԿԸՀ արձանագրությամբ համապատասխանաբար տրամադրվեցին ՀՅԴ անդամ, Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Արփինե Վարդանյանին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին ղեկավար Արման Ղազարյանին և Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանին։