Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Ոչ միայն Արմեն Գևորգյանի, այլեւ շատերի մասին է խոսվում, թե նրանք պատրաստվում են հրաժարական տալ, ոմանք էլ նոր պաշտոններ պետք է ստանան: Դրանք, ըստ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի, ընդամենը խոսակցություններ են:
Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի հնարավոր վերադարձին, պատգամավորը լրագրողներին ասաց, որ եթե որեւէ մեկը կուսակցությանը ծառայելու ցանկություն ունի, կարող է ծառայել նաեւ առանց պաշտոնի:
Ոստիկանապետի փոփոխության կապակցությամբ Ռ. Պետրոսյանի կարծիքն այն է, որ Վովա Գասպարյանն ավելի կոշտ դիրքորոշում եւ ավելի մեծ փորձ ունի, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախընտրական շտաբ է շատ լավ ղեկավարում: Իսկ թե ի՞նչն էր խանգարում Հովիկ Աբրահամյանին մնալ ԱԺ նախագահ եւ ղեկավարել նախընտրական շտաբը, պատգամավորը պատասխանեց, որ շտաբ ղեկավարելը շատ ծանր գործ է: «ԱԺ-ն կարող է այս մի քանի ամիսները բնականոն աշխատել նաև առանց նախագահի»,- հայտարարեց նա:
Հարցին, թե համապատասխանո՞ւմ է իրականությանն այն վարկածը, որ պաշտոնանկ արվածները Ռոբերտ Քոչարյանի մարդիկ են, Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանեց. «Դրանք եւս ժողովրդական խոսակցություններ են. Հովիկ Աբրահամյանը մոտ է ե'ւ Սերժ Սարգսյանին, ե'ւ Ռոբերտ Քոչարյանին: ՀՀԿ-ն անհանգստություն չունի եւ չի ունենալու ընտրությունների հարցում»: