Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո համակարգից հեռանալու զեկուցագրեր են գրել որոշ բարձրաստիճան ոստիկաններ:
Ըստ շրջանառվող լուրերի` մասնավորապես, պաշտոնից հեռանալու զեկուցագրեր են ներկայացրել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ, «Շերիֆ» մականունով Կարեն Բաբայանը, նաեւ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ծառայության պետ, «Գլեբ» մականունով Արմեն Հակոբյանը, որը հայտնի է ընդդիմության հանրահավաքները ցրելու գործում մեծ դերակատարմամբ: Աշխատանքից ազատվելու զեկուցագրեր են գրել նաեւ ոստիկանության մի քանի օպերներ: Ամիսներ առաջ ոստիկանությունից հեռացել էր նաեւ ոստիկանապետի օգնական, «Լիդեր» մականունով Հովիկ Վարդանյանը:
Ժամանակին «Շերիֆը» ռազմական ոստիկանության մեկ այլ աշխատակցի` «Լիդերի» հետ Վլադիմիր Գասպարյանին իրենց հավատարմությունն ապացուցելու համար կտրել էին իրենց ճկույթները, սակայն անգամ դա չէր երաշխավորել նրանց նորմալ հարաբերությունները: