|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանն աշխատանքից հեռացրել է համայնքի միակ մանկապարտեզի տնօրեն Մաքրուհի Ազարյանին: Ըստ թերթի՝ նա իր քայլն այսպես է բացատրել. «Մենք ուզում ենք մեր կրուգով աշխատել»: Տպավորություն է, թե նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանը կամ այնպիսի վիճակ է ստեղծում, որ համայնքապետարանի աշխատակիցներն են հրաժարվում իր հետ աշխատել, կամ էլ տեսնելով, որ շատերը ինքնակամ հրաժարական չեն տալիս, ինքն է հեռացնում:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը պարզաբանում է խնդրել Ա. Մուրադյանից, սակայն պարզաբանում տալու փոխարեն նա համառորեն պահանջել է էր իրեն հայտնել, թե ով է այդ տեղեկությունը փոխանցել: «Նման բան չկա, ինքը հեռացել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնից իր սեփական դիմումի համաձայն»,- ասել է գյուղապետը:
Նոր տնօրենը, արդեն, նրա «կրուգից» է:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: