կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-30 15:05
Աշխարհ

Ասադը սպառնում է Արեւմուտքին

Ասադը սպառնում է Արեւմուտքին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սպառնում է Արեւմուտքին «երկրաշարժով» եւ «10 Աֆղանստանով», եթե հարձակում լինի Սիրիայի վրա:

 

The Sunday Telegraph-ին տված հարցազրույցում նա ասել է. «Սիրիան տարածաշրջանի համար շահերի բախման կենտրոն է: Սա այն տարածքն է, որտեղով անցնում են ենթակառուցվածքային ճյուղերը, եւ եթե խաղան դրա հետ, ապա դրա հետեւանքով երկրաշարժ կլինի»:

 

Նշվում է, որ ուրբաթ օրը եւս քառասուն ընդդիմադիր է սպանվել: Իսկ ՄԱԿ-ի տվյալներով` վերջին մեկ տարվա ընթացքում սպանվել է երեք հազար մարդ, ովքեր պայքարել են Ասադի ռեժիմի դեմ:

 

«Դուք եւս մեկ Աֆղանստան ե՞ք ուզում տեսնել: Տա՞սը Աֆղանստան: Սիրիայի ցանկացած խնդիր տարածվելու է ողջ տարածաշրջանի վրա: Եթե դուք ցանկանում եք մասնատել Սիրիան, ապա դա կմասնատի ողջ տարածաշրջանը»,- նշել է նախագահը:

 

Նա ասել է նաեւ, որ ներկայումս իրավիճակը որոշակիորեն բարելավվել է. «Բողոքի ակցիաներից վեց օր անց ես սկսեցի բարեփոխումների գործընթացը: Մարդիկ կասկածամտորեն էին մոտենում դրան, կարծում էին, թե բարեփոխումները միայն գեղեցիկ խոսքեր են: Սակայն երբ գործընթացը սկսվեց, խնդիրներն էականորեն սկսեցին նվազել: Եվ այդ ժամանակ էլ մարդիկ սկսեցին աջակցել կառավարությանը»: