Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հայ ազգային կոնգրեսի հոկտեմբերի 28-ի հանրահավաքը, ըստ էության, երկակի տպավորություն թողեց:
Մի կողմից` հայտարարվեց թավշյա հեղափոխության մեկնարկի մասին, մյուս կողմից էլ` Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, անցած երեք տարիների ընթացքում առաջին անգամ բավական հստակ ակնարկեց հերթական ընտրությանը պատրաստվելու մասին: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ թեև Կոնգրեսն ամեն ինչ կանի արտահերթ ընտրության հասնելու համար, սակայն ամեն ինչ չէ, որ կախված է Կոնգրեսից և պետք է լինել ցանկացած զարգացման պատրաստ:
Դա, թերևս, նշանակում է` լինել պատրաստ հերթական ընտրությանը, առավել ևս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց ԱԺ-ում խմբակցություն ունենալու և Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը բարձրացնելու մասին:
Այսպիսով` Կոնգրեսը, փաստորեն, առաջին անգամ խոսում է հերթական ընտրության գնալու մասին` թեև ոչ ուղղակի, բայց բավական թափանցիկ ակնարկով: