|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր` ժամը 14.42-ին, Ծաղկավանի գյուղապետ Ն. Աթաբեկյանը դիմել է Տավուշի փրկարարական վարչություն, եւ հայտնել, որ գյուղի կենտրոնական հատվածում ակտիվացել են սողանքային երեւույթներ, որոնք սպառնում են փակել գյուղամիջյան ճանապարհը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել Տավուշի փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից yerkir.am-ին հայտնում են, որ տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քանդվել է ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը եւ երթեւեկելի մասի գրեթե կեսը, ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:
Ճանապարհի հետագա շահագործումը խիստ վտանգավոր է: