Փոխարժեքներ
15 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը երեկ «ախմախություն» է որակել կառավարության ներկայացրած օրինագծերից մեկը եւ տրամաբանական հարց տվել, թե արդյո՞ք իրենք, կոալիցիոն սկզբունքից ելնելով, պարտավոր են կողմ քվեարկել:
Ներկայիս կոալիցիայի գոյության ընթացքում ԱԺ-ով նման «ախմախություններ» բազմիցս են անցել: Եվ անցել են կառավարության ներկայացրած անխտիր բոլոր նախագծերը դակելու՝ հաստատված «ծիսակարգի» չգրված օրենքներին համապատասխան: Մինչ այս, սակայն, ոչ մեկին չէր հետաքրքրում՝ ներկայացվածը «ախմախությո՞ւն» է, թե՞ իրավական գլուխգործոց: Կարեւորը՝ կոալիցիոն պայմանավորվածություններն անխախտ պահպանելն էր: Եվ ստացվել էր այնպես, որ այդ պարտավորություններն ավելի մեծ արժեք էին ձեռք բերել, քան օրենքների ու նախագծերի բովանդակությունն ու նշանակությունը:
Սա ձեւականություններին նախընտրություն տալու՝ ներկայիս իշխանության վարքագծի վառ արտահայտություն է, որի ազդեցությամբ հետեւողականորեն արժեզրկվեց պառլամենտարիզմի սկզբունքը: Որ կոալիցիայի ներսից սկսել են բարձրաձայնել «ախմախությունների» մասին, ցույց է տալիս արհեստական կուրությունից ձերբազատվելու հավակնությունները: Բայց դրանից ընդհանուր վիճակը չի փոխվում, որովհետեւ այս դեպքում էլ գործ ունենք նախընտրական տրամադրություններով փաթեթավորված հերթական ձեւականության հետ: