|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կահիրեում լուրեր են տարածվել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հնարավոր մահվան մասին. հաղորդում է Russia Today-ը:
Ապրիլին Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նա տեղափոխվել է հիվանդանոց: Մուբարաքին եւ նրա որդիներին մեղադրում են այս տարի փետրվարյան հեղափոխության ժամանակ ցուցարարների սպանության մեջ: Դատական նիստերին Եգիպտոսի նախկին ղեկավարին բերում են պատգարակով:
Եգիպտական լրատվամիջոցների հավաստմամբ` Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացել է, երբ լսել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի սպանության մասին: Իսկ Եգիպտոսի զինվորականները Կադաֆիի մահից հետո ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Մուբարաքի հիվանդանոցի մոտ: Շենքն այժմ պաշտպանվում է անվտանգության աշխատակիցների լրացուցիչ ջոկատների կողմից: