Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Թե ի՞նչ է շահում քաղաքակությունը, երբ դրանով սկսում է զբաղվել մտավորականը, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը չգիտի: Սակայն մի բանում նա առավել քան վստահ է. «Լավ կլիներ, որ մտավորականը քաղաքականությունից վեր կանգներ»:
«Լավ կլիներ, որ մտավորականը տեսներ ժողովրդին, ոչ թե կուսակցական ակնոցով նայեր իրականությանը»,- «Երկիր»-ի հետ զրույցում նշեց Գրողների միության նախագահը եւ վստահեցրեց, որ Գրողների միության անդամների մեծ մասը ապաքաղաքականացված է:
Մտավորականության համախմբումն, ըստ Անանյանի, դժվար գործ է: Իսկ դժվարությունը, նրա համոզմամբ, նախեւառաջ երկրի բարեկեցության մեջ է: Թե ի՞նչն է ստիպում մտավորականին գնալ դեպի իշխանական կամ ընդդիմադիր թեւը հարցին, Անանյանը հավանական համարեց նյութական պատճառը: